Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Առաջին տպարանի շենքի պայթեցման պատճառով կասեցվել է «ՆորՏեխ Շին» ընկերության լիցենզիան

Առաջին տպարանի շենքի պայթեցման պատճառով կասեցվել է «ՆորՏեխ Շին» ընկերության լիցենզիան
11.11.2016 | 13:17

Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին 1-ին տպարան) «ՆորՏեխ Շին» ՍՊԸ կազմակերպության կողմից պայթեցման միջոցով քանդման աշխատանքների վերաբերյալ «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման» լիցենզավորման հանձնաժողովի նիստում ներկայացվել է որոշում, համաձայն որի 2 ամսով կասեցվում է «ՆորՏեխ Շին» ՍՊԸ-ի լիցենզավորման ենթակա՝ տվյալ դեպքում պայթեցման աշխատանքների գործունեության իրականացումը՝ տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դիտվել է՝ 1189

Մեկնաբանություններ